Advertisement
Advertisement
«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթի գալա համերգ
դասական

Դասական - «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթի գալա համերգ

19 հնս • 19:00

Միջոցառման մասին

Արամ Խաչատրյան համերգասրահ Արդեն 8 տարի շարունակ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն անց է կացնում «ՀԲԸՄ-ն Բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթը մինչև 25 տարեկան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ։  Մրցույթի Գրան Պրի մրցանակակիրներն հնարավորություն են ունենում հանդես գալու Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ նույն բեմում, ինչը բացառիկ ոգեշնչման աղբյուր է նրանց համար։ ՀԲԸՄ-ի և ՀԱՖՆ-ի այս շարքի թվով 5-րդ համատեղ համերգը տեղի կունենա հունիսի 19-ին, երեկոյան ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։    ՀԱՖՆ-ի հետ որպես մենակատարներ հանդես կգան դասական վոկալ և հարվածային գործիքներ անվանակարգերում Գրան Պրի մրցանակի արժանացած տաղանդավոր երիտասարդները։ Մենակատարներ՝ Ալինա Ավագյան, սոպրանո Սյուզաննա Ավետիքյան, մեցցո-սոպրանո Մարիամ Գրիգորյան, սոպրանո Հովհաննես Խերիմյան, մարիմբա Գոռ Մանուկյան, մարիմբա Մերի Մարտիրոսյան, սոպրանո Արա Մկրտչյան Կարեն Չիլինգարյան Ռիտա Պետրոսյան, սոպրանո Եվա Փարեմուզյան Հովհաննես Օրդանյան, տենոր   Ծրագիր՝ Վերդի՝ «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանք Դվորժակ՝ Երգ առ լուսին  «Ջրահարսը» օպերայից   Պուչչինի՝ Մադամ Բաթերֆլայի Tu, tu piccolo Iddio արիան համանուն օպերայից Մոցարտ՝ Պամինայի Ach, ich fühl’s արիան «Կախարդական սրինգը» օպերայից Գունո՝ Ջուլիետի վալսը Je veux vivre «Ռոմեո և Ջուլիետ» օպերայից Չայկովսկի՝ Լենսկու արիա  «Եվգենի Օնեգին» օպերայից Ջոյի Էնգ՝  Square One մենանվագ մարիմբայի համար  Էմանուել Սեժուռն՝ Մարիմբայի կոնցերտ (2-րդ մաս)  Բիքսիո՝  Parlami d'amore Mariù    Կուրտիս՝ Non ti scortar di me  Նեապոլիտանական երգ՝ Funiculi Funicula                       Յոհան Շտրաուս՝ Ադելի Ծիծաղի երգը «Չղջիկը» օպերետից Պուչչինի՝ Մյուզետի վալսը «Բոհեմ» օպերայից                    Սեն-Սանս՝  Դալիլայի Mon cœur s’ouvre à ta voix արիան «Սամսոն և Դալիլա» օպերայից                                          Բիզե՝  Կարմենի Les tringles des sistres tintaient արիան համանուն օպերայից Ա.Տիգրանյան՝ Սարոյի արիան «Անուշ» օպերայից        Համերգի բոլոր մասնակիցները Վերդի՝ Կենաց երգ «Տրավիատա» օպերայից  Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

Կատեգորիա

Օնլայն
Ad