
դասական
Դասական - Երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոն. բացման համերգ
26 սեպ • 19:00
Միջոցառման մասին
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի
կունենա
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի
հանդիսավոր
բացման համերգը՝ նվիրված Կոմիտասին:
Համերգին ելույթներով հանդես կգան երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Թերեզա
Ոսկանյանը, Լուսին
Սառաջյանը, Կարինե Հովհաննիսյանը, Աննա Առուստամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, ինչպես
նաև սոպրանո
Իրինա Զաքյանը, սրնգահարուհի Հասմիկ Հարությունյանը և թավջութակահար Անդրանիկ
Աղաջանյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև «Գյուրջիև անսամբլը»՝ գեղարվեստական ղեկավար
Լևոն Էսկենյանի
ղեկավարությամբ։
Ծրագրում՝
Հարություն Թագվորյան
• Կոմիտաս. «Յայս Յարկ», «Ամեն, Հայր սուրբ»
• Մակար Եկմալյան. «Գովեա Երուսաղեմ»
• Կոմիտաս. «Ալագյազ», «Խնկի ծառ»
Հասմիկ Հարությունյան (սրինգ)
Լուսին Սառաջյան
• Գրիգոր Պահլավունի / Կոմիտաս. «Ով զարմանալի»
• Ներսես Շնորհալի / Մակար Եկմալյան. «Ամէն Հայր Սուրբ»
Կարինե Հովհաննիսյան
• Արթուր Ավանեսով. «Չինար ես»
«Գյուրջիև անսամբլ»
• Կոմիտաս. «Խորհուրդ խորին», մշ.՝ Լ. Էսկենյանի
Թերեզա Ոսկանյան
• Գ. Նարեկացի / Ե. Երկանյան. «Հավիկ»
• Գարի Քյոսայան. «Պրելյուդ» երգեհոնի համար
• Գարի Քյոսայան. «Ավե Մարիա»
Իրինա Զաքյան (սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ)
Արմեն Աղաջանյան
• Գրիգոր Նարեկացի. «Հավուն Հավուն» (ձայնազարդումը՝ Սերգեյ Աղաջանյանի)
• Էդուարդ Բաղդասարյան. Հատված հայկական պատարագից
Անդրանիկ Աղաջանյան (թավջութակ)
Դավիթ Հովհաննիսյան
• Միքայել Թարիվերդիև. «Փոքրիկ իշխանը»
Աննա Առուստամյան
• Էդուարդ Հայրապետյան. «Շարականներ» 3 կրկնագիր երգեհոնի համար, ըստ Ներսես
Շնորհալու
(առաջին կատարում)
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Օնլայն