
արկածներ
Արկածներ - Հայաստանի թելերն ու երգերը
26 սեպ • 18:00
Միջոցառման մասին
Մշակութային երեկո
Բացահայտե՛ք հայկական արվեստի, երաժշտության և տեքստիլ ժառանգության միաձուլումը
մեր ջերմ մշակութային երեկոյի ընթացքում։
Ծրագրում՝
«Մանել» երգչախումբ — ավանդական հայկական երգեր
Անահիտ Գևորգյան — քանոն
Woolway Studios — բնական ներկման փորձառություն և ծանոթացում մեր տեքստիլ
ավանդույթներին
Բնական ներկման վարպետաց դաս — ցանկության դեպքում հյուրերը կարող են մասնակցել
գործնական պարապմունքի՝ տորոնի (madder root) միջոցով ներկելով 100 գրամ բրդյա թել։
Փորձառության ավարտին դուք ձեզ հետ տուն կտանեք ձեր ձեռքերով բնական եղանակով
ներկված մանվածքը։
Մանրամասներ՝ Woolway Studios (Արգավանդ, Կենտրոնական 3-րդ փողոց, 9)
Մշակութային երեկո՝ 2,000 ՀՀ դրամ
Մշակութային երեկո և վարպետաց դաս՝ 4,000 ՀՀ դրամ
Ուշադրություն․ տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք նախօրոք ամրագրել։
Սիրով սպասում ենք արվեստագետներին, մշակութային ոլորտի մասնագետներին,
ուսուցիչներին, զբոսաշրջիկներին, Woolway Studios-ի ընկերներին և բոլոր նրանց,
ովքեր հետաքրքրված են հայկական երաժշտությամբ, արհեստով ու կենդանի ժառանգությամբ։
Եկե՛ք երաժշտության համար։ Բացահայտե՛ք արհեստը։ Ձեզ հետ տարե՛ք Հայաստանի
գույները։
Կազմակերպիչ՝ «ԼԱԲ 33» ՍՊԸ
Օնլայն