
արկածներ
Արկածներ - Աստղաթափ․ Պերսեիդների հոսք
15 օգս • 15:00
Միջոցառման մասին
Աստղաթափ (պերսեիդների հոսք) Տարվա ամենամոգական գիշերը մոտ է... իսկ դու պատրաստ
ես երազանք պահել։
Օգոստոսի 15-ին մենք ունենք քեզ համար առանձնահատուկ առաջարկ՝ մի ամբողջ գիշեր՝ լի
աստղերով, երազանքներով ու լուսանկարներով
Այդ գիշեր սպասվում է Պերսեիդների հոսքը, աստղաթափը՝ երբ երկինքը ողողված կլինի
անկրկնելի տեսարաններով։
Իսկ ինչու՞ հենց օգոստոսի 15-ին, ոչ թե 12-ին։
Որովհետև այդ գիշերը կլինի ամենամութը, առանց լուսնի լույսի՝ ինչը նշանակում է՝ ծիր
կաթինն ու ընկնող աստղերը կերևան ամբողջ փառքով։
Այստեղ քեզ սպասվում է՝
Անհավանական լուսանկարահանումներ՝ Ծիր կաթինի ու ընկնող աստղերի հետ
Հնարավորություն՝ գիշերվա ամենագեղեցիկ պահերը վայելելու բնության գրկում
Նվազագույն լույս, առավելագույն կախարդանք
Աստղալուսանկարչության մասին մաստեր կլաս
Բարձրակարգ և հարմարավետ տրանսպորտ
Խարույկ
Թեյի և սուրճի հյուրասիրություն
Գինու հյուրասիրություն
Լավագույն փուռ կարտոֆիլ
Ձեզ հետ վերցրե՛ք՝
• Մեկօրյա սնունդ
• Տաք հագուստ
• Ծածկոց
• Լապտեր
Մեկնարկը՝ Աբովյան 60
Վայրը՝ Սևանա լիճ
Սկիզբ՝ 15:00
Վերջ՝ 05:00
Կազմակերպիչ՝ Դավիթ Մոհրաբյան Կամոյի ԱՁ
Օնլայն