
արկածներ
Արկածներ - Պարապլանով Թռիչք
10 սեպ • 04:00
Միջոցառման մասին
‼️ Գրանցվել պետք է առնվազն 3-7 օր շուտ, եւ օդաչուն նախորդ օրը երեկոյան ըստ
եղանակի ֆիքսում է թռիչքի վայրն ու մեկնարկի ժամը:
Օրվա թռիչքը կապված է եղանակային պայմաններից:
Մեկնարկի ժամը ենթակա է փոփոխման:
Զգացեք ազատ թռիչքի իրական հաճույքը 🪂
Շարժիչով կամ առանց շադժիչ պարապլաներային թռիչքը հրահանգչի հետ ամենահեշտ և
անվտանգ ճանապարհն է վայելելու պարագլայդինգի անմոռանալի զգացողությունները։ 🪂
Սովորել կամ կառավարել պարապլանն ինքնուրույն պարտադիր չէ․ դուք պարզապես վայելում
եք թռիչքը, իսկ մնացած ամեն ինչ հոգում է մեր փորձառու օդաչուն:
Բացահայտեք ազատության զգացողությունը, հիացեք գեղեցիկ տեսարաններով և ստացեք
էմոցիաներ, որոնք երկար կհիշվեն։
Պարապլանով 10 րոպե տևողությամբ մեկ թռիչքի արժեքը 45000 դրամ է,մինչև 20 րոպե՝
65000 դրամ է։ Թռիչքները կատարվում են շարժիչով և առանց շարժիչ պարապլանով։
Առանց շարժիչ պարապլանով թռիչքի մեկնարկը սարի վրայից է, մի փոքր վազքով։Գինը
ներառում է ապահովագրությունը, եւ GoPro տեսախցիկով նկարահանումը: Երկկողմանի
տեղափոխումը 3000-5000 դրամ է կախված տեղանքից:
Կարող եք ձեռք բերել նաեւ նվեր-քարտ, որը գործում է մեկ տարի:Թռիչքն իրականացվում է
օդաչուի հետ: Զույգով չեք կարող նստել:
Թռիչքի տեղի ունենալը, վայրը եւ ժամը կախված է եղանակից:
20-120կգ ընդունելի քաշ է:
Առանց շարժիչ պարապլանով թռիչքները իրականացվում են` Սևանում, Ապարանում,
Գութանասարում կամ Հատիսում։ Շարժիչով թռիչքները Ազատի ջրամբարում են, Քասախի կիրճի
մոտ կամ Սեւանում, եղանակից կախված:
Կազմակերպիչ՝ ՍՔԱՅ ՔԼԱԲ ՍՊԸ
Սեանսներ
Օնլայն