
արկածներ
Արկածներ - Աշնանամուտ
10 հոկ • 12:00
Միջոցառման մասին
Բացահայտե՛ք աշնանային անմոռանալի օրը «Լիթլ Ֆարմում»
Հրավիրում ենք ձեզ՝ ընտանիքով, ընկերներով կամ գործընկերներով միանալու մեր ջերմ ու
բերքառատ աշնանային տոնին։
Հոկտեմբերի 10
12:00–20:00
«Լիթլ Ֆարմ» հանգստի գոտի
Ծրագրում՝
Խնձորի բերքահավաք — քաղե՛ք էկոլոգիապես մաքուր (առանց քիմիական մշակման) խնձորներ
և տարե՛ք ձեզ հետ՝ հատուկ փաթեթավորմամբ.
Ժամանց և խաղեր — թիմային և անհատական ինտերակտիվ, ինտելեկտուալ խաղեր բոլոր տարիքի
այցելուների համար.
Ազգային երգ ու պար — տոնական և ուրախ մթնոլորտը երաշխավորված է.
Վարպետաց դասեր — ստեղծագործական և հետաքրքիր աշխատարաններ մեծերի ու փոքրերի
համար.
Տոնավաճառ — համեղ ուտեստների, ըմպելիքների, գյուղմթերքների և ձեռքի աշխատանքների
տաղավարներ.
Կազմակերպված տրանսպորտ — երկկողմանի ուղևորափոխադրում Երևանից «Լիթլ Ֆարմ» և
հակառակ ուղղությամբ:
Մուտքի արժեքը՝ 1,000 դրամ (մինչև 8 տարեկան երեխաների մուտքն անվճար է)։
Միացե՛ք մեզ՝ վայելելու ջերմ ժամանցը բնության գրկում, աշնանային գույներն ու
տոնական տրամադրությունը։
Կազմակերպիչ՝ «ԼԱԲ 33» ՍՊԸ
Օնլայն