Արենի Գինու փառատոն
արկածներ

Արկածներ - Արենի Գինու փառատոն

3 հոկ • 11:00

Միջոցառման մասին

Ամենասպասված փառատոնը վերադառնում է․ գինու համեր, երաժշտություն և ամենակարևորը՝ ժպիտներով մարդիկ ձեզ են սպասում հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ միասին տոնելու Արենի Գինու փառատոնը։   Փառատոնը կմեկնարկի խաղողի ավանդական ճզմման արարողությամբ, որին ամբողջ օրվա ընթացքում կհաջորդեն երաժշտական ու պարային ծրագրեր, անհատ կատարողների ելույթներ և տարբեր ժամանցային ակտիվություններ։ 🗓Օրը՝ հոկտեմբերի 3 • Վայրը՝ Վայոց Ձորի մարզ, Արենի գյուղ • Ժամը՝ 11:00-ից մինչև 20:00 • Մուտքը՝ ԱԶԱՏ է   Տարեք ձեզ հետ փառատոնի հուշը և բացահայտեք նոր փառատոնային փորձառություններ   Այս տարի Արենի Գինու փառատոնն առաջարկում է նոր ձևաչափ՝ միավորելով փառատոնային հուշը, ժամանցն ու հատուկ առաջարկները։   Հուշանվեր փաթեթ — 7,000 դրամ Փաթեթը ներառում է՝ • բրենդավորված գինու բաժակ, • բաժակի պատյան, • Փառատոնային գրքույկ։   Ի՞նչ է Փառատոնային գրքույկը Փառատոնային գրքույկը հնարավորություն է տալիս օգտվել փառատոնի մի շարք լրացուցիչ փորձառություններից՝ • հատուկ տաղավարից ստանալ 1 բաժակ Սանգրիա՝ բրենդավորված գինու բաժակով, • մասնակցել ժամանցային գոտու խաղերին՝ Ջենգա, Օղակ և Կեռ, Շախմատ և այլ ակտիվությունների, • օգտվել փառատոնի գործընկերների կողմից առաջարկվող զեղչերից և անակնկալներից, • յուրաքանչյուր ակտիվությունից օգտվելիս գրքույկում կատարվում է համապատասխան նշում, • գրքույկում ներառված կլինի նաև Արենի համայնքի 2027 թվականի փառատոնների օրացույցը։   Փառատոնային գրքույկը կարելի է ձեռք բերել նաև առանձին՝ 2,000 դրամով։   Այսպիսով, այս տարի կարող եք ընտրել՝ 1․ Հուշանվեր փաթեթ — 7,000 դրամ 2․ Փառատոնային գրքույկ — 2,000 դրամ   Հոկտեմբերի 3-ին հանդիպում ենք Արենիում՝ գինու, հայկական ավանդույթների, երաժշտության, խաղերի և նոր փառատոնային փորձառությունների շուրջ։

Միջոցառման վայր

Արենի գյուղ

Հասցե

Արենի գյուղ, Վայոց ձորի մարզ, Հայաստան

Կատեգորիա

Օնլայն